Անհայտ անձինք կրակ են բացել Պերմի մզկիթի հավատացյալների ուղղությամբ

18:11 • 02.10.12

Մի խումբ զինված անձինք հարձակում են գործել Պերմի մզկիթի վրա, հայտնում է infox.ru-ն։ Գնդակահարվել է շուրջ 50 այցելու, մի քանիսը վիրավորվել են։

 

Ինչպես փոխանցում է Ridus.ru-ն, չարագործները կրակ են բացել հիշատակի ընթրիքից հետո մզկիթի բակ դուրս եկած հավատացյալների ուղղությամբ։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է։


Միջադեպը տեսագրել են մզկիթի տեսախցիկները, ինչը կհեշտացնի իրավապահ մարմինների աշխատանքը։