Երևանի Մանանդյան փողոցում 12-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

10:16 • 02.10.12

«ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14.50-ին, Մանանդյան փողոցի թիվ 7/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: