Երևանի Ղանդիլյան փողոցում 36-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել

10:14 • 02.10.12

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Ղանդիլյան փողոցի թիվ 49 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու։


Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: