Ադրբեջանի «հերոս» Ռամիլ Սաֆարովն ամուսնացել է
Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, ապա Ադրբեջանին արտահանձնվելուց հետո ազատ արձակված Ռամիլ Սաֆարովն ամուսնացել է։
Bizimyolinfo.com կայքը՝ հղում անելով մարդասպանի հարազատներին, տեղեկացնում է, թե նա ամուսնացել է իր սրտի տիրուհի Շեբնեմ Մամեդովայի հետ։
Հարազատների պնդմամբ՝ մեծ հարսանիք տեղի չի ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության խորհրդով, որն իր հերթին մտահոգված է եղել «Սաֆարովի հասցեին հայկական կողմի հնչեցրած սպառնալիքներից»։










