Սյունիքում 39-ամյա տղամարդը մնացել է բեռնատարի թափքի տակ և մահացել

11:15 • 02.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 09.57-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում ծանրության տակ մարդ է մնացել:

 

Ըստ ԱԻՆ ամփոփ տեղեկագրի՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում` 39-ամյա Յուրիկ Հարությունյանը հայտնվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի թափքի տակ:

 

Բնակիչները թափքի տակից դուրս են բերել Յ. Հարությունյանին, ով տեղում մահացել է: