Саакашвили, давай, до свидания! Թինա Կանդելակին՝ Facebook-ի իր էջում (տեսանյութ)

14:51 • 02.10.12

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի հեռուստահաղորդավար և Ռուսաստանի օնլայն-հանրության ակտիվ ներկայացուցիչ Թինա Կանդելակին Facebook-ի իր էջում գրառում է արել՝ իր վերաբերմունքն արտահայտելով Վրաստանում կայացած ընտրություններին և ռեպլիկ անելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին։ «Саакашвили, давай, до свидания!»,- մասնավորապես գրել է Կանդելակին։

Կանդելակին իր գրառմանը կցել է նաև մի նկար, որում վրացական ընդդիմության ներկայացուցիչները Թբիլիսիի փողոցում տոնում են իրենց հաղթանակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում միակ թալիշական «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի կողմից հարսանեկան մի արարողության ժամանակ «Դավայ դասվիդանյա» կատարումից հետո այն մեծ հանրաճանաչություն ձեռք բերեց, և ներկայացվեց տարբեր «իմպրովիզացիոն» տարբերակներով, որոնցից առավել հայտնին է ռուս երգիչ Տիմատիի կատարմամբ երգը։ Վերջերս համացանցում տարածվեց հենց Սաակաշվիլիին ուղղված տարբերակը՝ Саакашвили, давай, до свидания!, որի տերմինաբանությունից էլ թերևս Կանդելակին օգտվել է։