Կալիֆորնիայի թանգարաններից մեկից 2 մլն դոլարի թանկարժեք քարեր և ոսկի են գողացել
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սիերա Նևադա բլուրների ստորոտում կառուցված հանքարդյունաբերության թանգարանից անհայտ անձինք 2 մլն դոլարին համարժեք թանկարժեք քարեր և ոսկի են գողացել, գրում է YahooNews-ը։
Որոնողական աշխատանքներ իրականացնող իրավապահները նշել են, որ «բարեբախտաբար հանցագործներին չի հաջողվել յուրացնել թանգարանի ամենաարժեքավոր նմուշը՝ 6.3 կգ քաշով բյուրեղացած ոսկու հսկայական բնակտորը, որը հայտնաբերվել է ոսկու տենդի ժամանակաշրջանում»։
Թեև գողերը փորձ են արել տեղից պոկել բնակտորը, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ անվտանգության համակարգը միացել է, և ոստիկանները շտապել են դեպքի վայր։ Ճարպկության շնորհիվ հանցագործներին հաջողվել է ճողոպրել ոստիկաններից՝ իրենց հետ տանելով 2 միլիոնանոց գողոնը։










