ԱՄՆ-ում գնացքը բախվել է բեռնատարի. կա 20 տուժած

08:30 • 02.10.12

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, ինչ հետևանքով վիրավորվել է 20 մարդ։
 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Associated press գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12։30-ին՝ Հանդֆորդ քաղաքի մոտակայքում։
 

Բախման հետևանքով գնացքի 5 վագոններից 3-ը, որոնց մեջ գտնվել է 120-150 մարդ, դուրս են եկել ռելսերից։
 

Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ չի ստացել, կոտրվել է մի քանիսի վերջույթները։