Շիրակի մարզում վագոն տնակում այրվել է 19 աղավնի
Այս գիշեր, ժամը 05.21-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.54-ին, մարվել` 07.45-ին: Ա.Չախոյանին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակում (27քմ) այրվել է 19 աղավնի, 6 խմ վառելափայտ և 1տ քարածուխ:










