Հալեպում դարձյալ հայ է զոհվել

16:52 • 03.10.12

Հալեպում մեկ շաբաթ առաջ դիպուկահարի արձակած գնդակից վիրավորված հայազգի տղամարդը մահացել է հիվանդանոցում։

 

Facebook սոցիալական ցանցի սիրիահայերի խմբերում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 1961թ.-ին ծնված Աբրահամ Բաքքալյանը վիրավորվել էր սեպտեմբերին՝ դիպուկահարի հարվածից։
 

Ծանր վիրավոր Բաքքալյանի կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել։

 

Տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ Հալեպի օդանավակայանի ճանապարհին երեկ դարձյալ հրաձգություն է տեղի ունեցել և վիրավորների թվում հայ կա։
 

Tert.am- ի հետ զրույցում Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը հաստատեց այս տեղեկությունը, նշելով, որ վիրավորը բժիշկների հսկողության տակ է, սակայն վիճակը ծանր չէ։

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Հալեպում այսօր մի քանի պայթյուն է որոտացել՝ քաղաքի կենտրոնական թաղամասերում։ Զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, նրանց թվում հայեր չկան։