Կրկին հաճելի նախադեպ Վրաստանում. Ա. Մանուկյանի նամակը «Վրացական երազանքին»
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նամակ է ուղարկել Վրաստանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին, խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի լիբերալ ընկերներ
Շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կազմակերպման եւ իրականացման փաստի կապակցությամբ: Սա հաղթանակ է թե ընդդիմության, եւ կառավարության, ինչպես նաև՝ ողջ Վրաստանի համար: Վստահ ենք, որ լիբերալների մուտքը վրացական խորհրդարան կունենա մեծագույն նշանակություն ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասի համար: Ձեր երկիրը եւս մեկ անգամ ստեղծում է հաճելի նախադեպ մեր տարածաշրջանի համար:
Հայոց Համազգային Շարժում կուսակցության անունից ցանկանում ենք կրկին շնորհավորել ձեզ եւ մաղթել նորանոր հաջողություններ: ՀՀՇ-ն պատրաստ է շարունակել բարեկամական համագործակցությունը վրացական լիբերալների հետ»:










