Հայաստանը մտահոգ է Սիրիայում հումանիտար վիճակի վատթարացմամբ. Global Times

08:50 • 03.10.12

Հայաստանը բարձրաձայնել է իր մտահոգությունը Սիրիայում հումանիտար վիճակի վատթարացման կապակցությամբ, որն անմիջականորեն ազդում է տեղի հոծ հայկական համայնքի վրա, գրում է Global Times-ը:

 

Աղբյուրը մեջբերում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին արվա հայտարարությունը. «Ես պետք է նաև բարձրաձայնեմ մեր մտահոգությունը Սիրիայում առկա զարգացումների և հումանիտարվիճակի վատթարացման շուրջ, ինչը անմիջականորեն ազդում է այդ երկրի հոծ հայկական համայնքի վրա: Այդ համայնքը հիմնականում ձևավորվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանցից 20-րդ դարասկզբին: Այսօր նրանք, Սիրիայի շատ քաղաքացիների նման, կենաց կռիվ են տալիս»:

 

«Հայաստանը շարունակում է փախստականներ ընդունել Սիրիայից, որոնք խիստ անհանգիստ են բռնության աճից այդ երկրում: Անհնար է կայուն կարգավորման հասնել առանց համապարփակ քաղաքական երկխոսության, որով նկատի կառնվեն բոլոր սիրիացիների շահերը», - Նալբանդյանի խոսքով եզրափակում է աղբյուրը: