Ղրղըզստանում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

14:34 • 03.10.12

Ղրղըզստանում ցուցարարները ներխուժել են երկրի խորհրդարանի շենք, որտեղից նրանց փորձում են դուրս բերել իրավապահ մարմինները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

 

Ուժայինները հատուկ միջոցներ են կիրառում ամբոխի դեմ, ինչին ի պատասխան՝ ցուցարարները քարեր են նետում նրանց ուղղությամբ։

 

Ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել ընդդիմադիր «Աթա Ժուրտ» (Հայրենիք) կուսակցության առաջնորդի գլխավորությամբ։