ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Վրաստանի նոր խորհրդարանի, կառավարության ու նախագահի հետ. Քլինթոն

09:23 • 03.10.12

Միացյալ Նահանգները շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին խորհրդարանական ընտրությունների խաղաղ անցկացման ու ակտիվ մասնակցության կապակցությամբ և գտնում է, որ սա պատմական օր էր բոլոր վրացիների և Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար։ Այս մասին, Trend-ի փոխանցմամբ, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարության մեջ։

 

«Մենք աջացում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդական առաքելության գնահատականին, համաձայն որի՝ վրաց ժողովուրդն ընտրություններին ազատորեն է արտահայտել իր կամքը։ Մենք կոչ ենք անում իշխանություններին ավարտել գործընթացը թափանցիկ և օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- ասվում է Քլինթոնի հայտարարության մեջ։

 

Սպիտակ տունը, իր հերթին, Վրաստանի խորհրդարանական ընտրություններն «օրինակելի» էր անվանել։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ քվեների 54. 8%-ով հաղթում է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան։