Եգիպտոսում երկու երեխա է ձերբակալվել իսլամը վիրավորելու համար
Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են երկու եգիպտացի մանկահասակ տղաների Բենի Սուեյֆ քաղաքում իսլամը վիրավորելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով տեղական «Ալ Ահրամ» պարբերականին:
Երեխաներից ավագը 10 տարեկան է, մյուսը 9, մեկը քրիստոնյա ընտանիքից է, նշում է պարբերականը:
Երեխաները ձերբակալվել են տեղի իմամի բողոքի հիման վրա, ով իբր նկատել է, թե ինչպես են երեխաները Ղուրանից էջեր պոկում:
Սկզբում իմամը երեխաներին տարել է տեղի եկեղեցի և պահանջել, որ հագևորականը նրանց պատժի: Սակայն քրիստոնյա հոգևորականը հրաժարվել է պատժել երեխաներին, և իմամը, դժգոհ լինելով նման որոշմամբ, դատարան է դիմել:










