Աֆղանստանը մտադիր է Ֆրանսիայի հետ պայմանագրից հանել «բարեկամություն» բառը
Աֆղանստանի Սենատն առաջարկում է Ֆրանսիայի հետ կնքած բարեկամության ու համագործակցության պայմանագրից հանել «բարեկամություն» բառը, քանի որ այն հակասում է շարիաթի օրենքներին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Business Recorder-ին։
Սենատորներն ընդգծել են, որ շարիաթը թույլ չի տալիս «բարեկամություն անել» անհավատների հետ, այդ իսկ պատճառով «բարեկամությունը» կփոխարինվի «հարաբերություն» բառով։ Փաստաթղթի անվան շուրջ վերջնական որոշումը կկայացնի խորհրդարանի վերին պալատը։
Պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և Ֆրանսիայի այն ժամանակ նախագահ Նիկոլա Սարկոզիի միջև։










