Արարատի մարզում ամբողջությամբ այրվել է «Օպել վեկտրա» մակնիշի մեքենա

08:39 • 03.10.12

Այսօր գիշեր, ժամը 02.53-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի թիվ 6-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.17-ին: Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի 09 ՍՕ 167 պետհամարանիշով ավտոմեքենան: