Ինգուշեթիայում ոստիկանների խմբի վրա դարանակալ հարձակումից 4 մարդ է զոհվել

20:03 • 03.10.12

ՌԴ Ինգուշեթիայի Սունժենի շրջանի Դաթիխ գյուղում այսօր զինված գրոհայինների խմբի հետ բախման հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 2-ը ծանր վիրավոր է, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին:


«Ստացված վերջին տեղեկության համաձայն, զինված բախման հետևանքով ստացված վերքերից տեղում մահացել են ՆԳՆ 4 աշխատակիցներ, ևս 2-ը վիրավոր են և հոսպիտալացվել են», - ասել է գործակալության աղբյուրը: