Շիրակի մարզում կայծակը սպանել է 2 կով և 1 երինջ

22:19 • 03.10.12

Այսօր երեկոյան, ժամը 20.49-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում տեղի ունեցած կայծակի հետևանքով կայծակը սպանել է մի քանի անասուններ։


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, կայծակից սատկել են գյուղի բնակիչ Ռ. Թորոսյանին պատկանող 2 կով և 1 երինջ: