Լոս Անջելեսում կրկին թույլատրվել է մարիխուանայի վաճառքը

13:21 • 03.10.12

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նոր որոշման համաձայն՝ կրկին թույլատրվել է բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառքը, հայտնում է BBC-ն։


Հուլիսին քաղաքային խորհուրդն արգելել էր խանութներին մարիխուանա վաճառել, սակայն թույլ էր տվել հիվանդներին խմբակային աճեցնել այն՝ մի պայմանով, որ յուրաքանչյուր խմբում կլինի 3 մարդուց ոչ ավելի։

 

Նոր որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ նախորդ որոշման հակառակորդները հաջորդ տարի պատրաստվում էին այդ հարցով հանրաքվե անցկացնել, և, ըստ հարցումների, կարող էին հաղթանակ տանել։