Motorola-ն հետ է վերցրել Apple-ի դեմ հայցը

15:42 • 03.10.12

Google ընկերությանը պատկանող Motorola Mobility բջջային հեռախոսներ արտադրող ապրանքանիշը հետ է վերցրել Apple-ի դեմ հայցը՝ առանց պատճառները բացատրելու, հայտնում է Reuters-ը:

 

ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողով բողոք էր ստացվել օգոստոսին. Motorola-ն պահանջել է Apple-ին մեղավոր ճանաչել 7 արտոնագրերի խախտման համար:


Google-ն ու Apple-ն արտոնագրային պայքարի մեջ էին մտել 2010թ.-ին, երբ iPhone ու iPad արտադրողը փորձել էր սահմանափակել Google-ի Android համակարգի հիման վրա սմարթֆոնների վաճառքների աճը: Հետագայում այս գործի մեջ էին ներքաշվել նաև Samsung-ն ու HTC-ը, որոնք ևս Android-ի հիմքի վրա հեռախոսներ են արտադրում:

 

Արտոնագրային պայքարում ամենամեծ հաղթանակը տոնել է Apple-ը. օգոստոսին ամերիկյան դատարանը հարավկորեական Samsung-ին պարտավորեցրել էր 1,05 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք վճարել: