FEMEN-ի կիսամերկ ակտիվիստները շրջափակել են Լուվրում Վեներա աստվածուհու արձանը

17:22 • 03.10.12

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները Փարիզի Լուվր թանգարանում շրջափակել են Վեներա աստվածուհու արձանը՝ պահանջելով դադարեցնել դատական հետապնդումը ոստիկանների կողմից բռնաբարված, հետագայում Թունիսի իշխանությունների կողմից անբարո վարքի համար մեղադրվող Թունիսի քաղաքացի Մարիամի նկատմամբ։

 


Ինչպես հաղորդում է korrespondent. net-ը՝  վկայակոչելով FEMEN շարժման հաղորդագրությանը,  մի քանի կիսամերկ աղջիկներ աստվածուհու արձանին ամրացրել են ցուցանակ՝ «Բռնաբարի´ր ինձ, ես անբարո եմ» գրությամբ և վանկարկել ՝ «Մենք ունենք ձեռքեր սա դադարեցնելու համար»։

 

Կազմակերպությունը Թունիսի ոստիկանների կողմից Մարիամի բռնաբարության փաստը մեկնաբանում է որպես եղեռն կանանց հանդեպ, իսկ նրա նկատմամբ դատական գործընթացը համարում «մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների բռնաբարության ակտ»։