Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննադատել է Ռուսաստանին
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի դեմ բանաձև է ընդունել, որում քննադատում է այդ երկիրը: Կոշտ և հակառուսական բանաձևի ընդունման առիթով իր վրդովմունքն է հայտնել Ստրասբուրգում ռուսական պատվիրակությունը:
Բանաձևը դիտարկում է ժողովրդավարության վիճակը Ռուսաստանում: Զեկույցներով հանդես են եկել մոտ 70 բանախոսներ: Նման զեկույցներով «քննվում է» այս կամ այն երկրի՝ ԵԽԽՎ մուտք գործելիս տրված խոստումների իրականացվածության աստիճանը:
Մոսկվային մասնավորապես քննադատել են Մագնիտսկու և Pussy Riot-ի գործերով, ինչպես նաև՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու: Մոսկվան իր հերթին զեկույցներն անվանել է ռուսաֆոբ: Եվրախորհրդարանականները զեկույցներն անվանել են հավասարակշռված:
Սրանք Ռուսաստանի վերաբերյալ առաջին զեկույցներն են եղել՝ 2005-ից ի վեր:










