Զարուհի Փոստանջյանի նախագիծը ըստ կառավարության՝ հակասահմանադրական է

10:11 • 03.10.12

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում է «Լեռնային Ղա¬րա¬բաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի նախագիծը, որը ներկա փուլում քննարկելն ու ընդունելը կառավարությունը համարում է աննպատակա¬հար¬մար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:


Օրենքի ընդունման դեպքում տարբեր ոլորտներում ազդեցության գնահատականներին կից ներկայացված է պետական փորձագիտական եզրակացություն, ըստ որի՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ դրա 62-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Ազգային ժողովին այլ պետության ճանաչման լիազորություն վերապահված չէ:


Կից ներկայացվում է օրենքի նախագծի կարգավորման ազդե¬ցու¬թյան գնահա¬տա¬կանները մի շարք ոլորտներում. առողջապահության, մրցակցային, տնտեսական և այլն:


Ըստ կառավարության՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը նշված ոլորտներում ազդեցություն չի ունենա:


Մրցակցության պարագայում չի ունենա, որովհետև «նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ ապրանքային շուկայի հետ», իսկ տնտեսականի՝ այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում, որովհետև «նախագիծը վերաբերում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման իրավական ամրագրմանը» և նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


Օրենքի նախագծի ընդունման մասին եզրակացություն է տվել Ազգային անվտանգության ծառայությունը, որի տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված գրության մեջ ևս նախագծի ընդունումը համարում է ժամանակավրեպ: