Ռասմուսենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է
ՆԱՏՕ-ի խորհուրդը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է մինչև 2014թ.-ի հուլիսի 31-ը։
«Անդամ պետությունները սատարում են գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին իր աշխատանքում, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի առաքելության կատարմանը՝ դաշնակիցների համաձայնության հիման վրա»,-ասված է հայտարարության մեջ։
Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է 2009թ.-ի ապրիլի 4-ին։ Հաջորդ օրը նա հրաժարվել էր վարչապետի պաշտոնից։
ՆԱՏՕ-ի անդամ 27 երկրներից այն ժամանակ Ռասմուսենի ընտրությանը դեմ էր եղել միայն Թուրքիան։










