Ռուսաստանի բնակչուհին կեղծել է իր մահը՝ հիփոթեքը չվճարելու համար
Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Օմսկ քաղաքի մի բնակչուհու նկատմամբ, ով կասկածվում է իր մահվան վերաբերյալ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, այնուհետ 522 հազ ռուբլի ապահովագրություն ստանալու մեջ, հայտնում է korrespondent.net-ը։
Ինչպես հայտնում է Օմսկի շրջանային դատախազությունը, 2009թ. օգոստոսին կինը 600 հազ ռուբլու հիփոթեքային վարկով ձեռքբերած 3 սենյականոց բնակարանի ապահովագրման պայմանագիր է կնքել։
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ «2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կասկածյալը, քննիչների կողմից չպարզված անձի հետ միասին, պատրաստել է կեղծ մահվան վկայական և Օմսկի շրջանի Պետաիրավական զարգացման նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության կենտրոնական բաժնում ստացել մահվան վկայական, որը ներկայացրել է ապահովագրական ընկերություն»։
Ապահովագրական ընկերությունը կեղծված փաստաթղթերի հիման վրա բանկին փոխանցել է ավելի քան 522 հազ ռուբլի և ևս 42 հազ ռուբլի փոխանցել «մահացածի» եղբորը՝ համաձայն կտակի։
Քրեական գործը հարուցվել է խոշոր չափի գումար յուրացնելու հոդվածով, որը նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում։










