Ֆրանսիայում դադարեցվել է Ստրոսս-Կանի դեմ հարուցված գործը

01:28 • 03.10.12

Ֆրանսիայի դատախազությունը դադարեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սրտոսս-Կանի դեմ քննությունը: Նրան կասկածում էին այն բանում, թե իբր ԱՄՆ-ում մասնակցել է բռնաբարության, հաղորդում է BBC-ն:


Քննիչները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Սրտոսս-Կանի դեմ մեղադրանք ներկայացրած կինը հայտարարել է, որ ինքն է համաձայնություն տվել սեռական հարաբերությունների և այժմ որևէ պահանջ չունի:


Դոմինիկ Սրտոսս-Կանը հերքում է մեղադրանքը:


Սկանդալը սկիզբ էր առել 2011թ., որի պատճառով Դոմինիկ Սրտոսս-Կանը հրաժարվի Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնից:Նա նաև համարվում էր Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից երկրի նախագահի ամենահավանական թեկնածու: