Ամերիկացի զբոսաշրջիկը կրակ է բացել Իսրայելի հյուրանոցներից մեկում՝ սպանելով 1 մարդու

12:57 • 05.10.12

Ամերիկացի մի զբոսաշրջիկ կրակ է բացել հրեական Էյլատ քաղաքի հյուրանոցներից մեկում, ինչի պատճառով առնվազն 1 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդին։

 

Նրա խոսքով՝ միջադեպից հետո ոստիկանությունը շրջապատել է հյուրանոցի շենքը՝ հավելյալ ուժեր ներգրավելով, որպեսզի հնարավոր լինի ճիշտ կառավարել ստեղծված իրավիճակը։

 

Ինչպես հայտնում է Իսրայելի պետական ռադիոն, զբոսաշրջիկը խլել է հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի ատրճանակը, սպանել մի աշխատողի և փակվել համարներից մեկում։