Apple Store-ը փակվել է Սթիվ Ջոբսի մահվան տարելիցի կապակցությամբ
Ամերիկյան հանրահայտ Apple կորպորացիայի առցանց խանութը՝ Apple Store-ը, ժամանակավորապես փակվել է, ինչը պայմանավորված է Սթիվ Ջոբսի մահվան տարելիցի կապակցությամբ կայքի արտաքին դիզայնը փոփոխելու հետ, գրում է ria.ru-ն։
Apple Store- ը հաճախակի է ժամանակավորապես դադարեցնում իր աշխատանքը ներկայացված տեսականին թարմացնելու, ինչպես նաև կարևոր տեխնիկական ստուգումներ անցկացնելու համար։
Կանխատեսվում է, որ մոտ ժամանակներում առցանց խանութում կհայտնվի Apple-ի վերջին արտադրանքը՝ iPad Mini-ն, որի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 17-ին։
Այսօր լրանում է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան տարելիցը։ Նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Կյանքից հեռանալուց մեկ ու կես տարի առաջ ընկերությունը ղեկավարելու արտոնությունները փոխանցել է իր հետնորդ Թիմ Կուկին, ով ղեկավարում է այն մինչ այսօր։










