Ադրբեջանը Հունգարիայում իր ներդրումային հնարավորություններն է ցույց տալու
Տնտեսական համագործակցության ադրբեջանա - հունգարական միջկառավարական հանձնաժողովի երրորդ հանդիպմանը մասնակցելու համար ադրբեջանական պատվիրակության տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնում է Բուդապեշտ, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Համաժողովի շրջանակներում կներկայացվի Ադրբեջանի բիզնես և ներդրումային հնարավորությունները, կանցկացվեն գործարարների երկկողմ հանդիպումներ:
«Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կոնկրետ նախագծեր և համատեղ առաջարկներ պետք է քննարկվեն, զբոսաշրջության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում», - հայտարարել է Բաքվում Հունգարիայի դեսպան Ժոլատ Չուտորան:
Ադրբեջանի մաքսային ծառայության տվյալներով, Ադրբեջանաի և Հունգարիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները հունվար-օգոստոս ամիսների տվյալով կազմում է 13,398 մլն ԱՄՆ դոլար, որից 13,35 մլն դոլարը բաժին է ընկնում ադրբեջանական ներկրմանը:










