Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը երկարաձգվել է

15:46 • 05.10.12

Մոսկվան և Դուշանբեն համաձայնվել են երկարաձգել Տաջիկստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

 

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այսօր ստորագրված համաձայնագիրը նախատեսում է վարձավճարի համար բավական բարենպաստ պայմաններ. այն գրեթե չի փոխվել։

 

Համաձայնագիրը փոխարինելու է գործող պայմանավորվածությանը, որի ժամկետն ավարտվում էր 2014 թ.-ին։
Նախորդ փաստաթուղթը ստորագրվել էր 1993 թ.-ի մայիսի 25-ին։

 

Հիշեցնենք, որ այսօր երկօրյա այցով Տաջիկստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում օրակարգում ներառված էր նաև ռուսական ռազմաբազա այցելությունը։