Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ձայների հաշվարկի վերջնական տվյալները
Վրաստանի ԿԸՀ-ն այսօր հրապարակել է հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի վերջնական տվյալները, հաղորդում է BBC-ն:
Ձայների 100%-ի հաշվարկի արդյունքում ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան հավաքել է 54,85% ձայն: Միխեիլ Սաահաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 40,43%-ը:
Ընտրություններին մասնակցած ոչ մի այլ կուսակցություն, խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմը չի հաղթահարել:










