Հունաստանի փողերը կարող են վերջանալ նոյեմբերի վերջին. Աթենք

18:13 • 05.10.12

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե միջազգային վարկատու «եռյակը» Հունաստանին չհատկացնի հերթական ֆինանսական օգնությունը, ապա երկրի դրամական միջոցները կսպառվեն նոյեմբերի վերջին։ Նա նաև հույս է հայտնել, որ գումարը կստացվի ժամանակին, հայտնում է vz.ru-ն։

 

Սամարասը պատմել է, թե որքան դժվար է եղել Հունաստանի համար կենսաթոշակների և աշխատավարձերի կրճատման վերաբերյալ որոշում կայացնելը, որը պահանջում է միջազգային վարկատու «եռյակը»՝ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։


«Հունական ժողովրդավարության առջև հիմա կանգնած է, հնարավոր է, ողջ պատմության ընթացքում ամենաբարդ խնդիրը»,- կարծիք է հայտնել վարչապետը։