Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. զոհվել է 5 մարդ

19:00 • 05.10.12

Բաղդադում շիական մզկիթի մոտակայքում երկու պայթյունների հետևանքով 5 մարդ զոհվել է, 26-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իրաքի իրավապահ մարմինների ներկայացուցչին։

 

Ռումբերը պայթել են Բաղդադի հարավում գտնվող Աս Սադրին մզկիթի, ինչպես նաև դրա հարևանությամբ գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտ, այն պահին, երբ հավատացյալները ցերեկային աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից։


Հինգշաբթի Իրաքի մայրաքաղաքում ականապատ մեքենայի պայթյունից նույնպես զոհվել էր  5 մարդ։ Վիրավորվել էր 13 հոգի։