Իվանիշվիլին The New Times-ին տված հարցազրույցում անդրադարձել է վրաստանաբնակ հայերին

13:43 • 05.10.12

Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել The New Times պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացին։ 

 

Զրույցի ընթացքում, մի շարք կարևոր խնդիրներից զատ, քաղաքական գործիչը անդրադարձել է նաև վրաստանաբնակ հայերին։

 

«Մենք՝ վրացիներս, այնքան տարօրինակ ենք, շատ կապված ենք մեր հողին։ Դա պարզապես մեր բնավորությունն է։ Այ, օրինակ, մեզ մոտ ապրում են բազմաթիվ հայեր։ Իսկ ես զարմանում եմ՝ նրանց հայրենիքն անմիջապես կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում։ Սա Ձեր համար (նկատի ունենալով խմբագրին) երևի թե տարօրինակ չէ, սակայն ինձ համար անհասկանալի է։ Միշտ դեպի տուն, հայրենիք վերադառնալը վրացիների գեներում է»,-ասել է Իվանիշվիլին։