Մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը (տեսանյութ)
91 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է անվանի հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։ Այս մասին Tert.am-ի տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագան Ռոբերտ Ամիրխանյանը։
Կոմպոզիտորը ծնվել է 1921թ.-ի մայիսի 12-ին, Գորիում (Վրաստան)։ 1941 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թ.թ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1965 թվականին դարձել է պրոֆեսոր, 1956-1990թ.թ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։
Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են՝ «Ասում են թե...» (ռոմանս 1939թ., Իսահակյանի խոսքերով), «Երազ տեսա» (ռոմանս, 1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941 թ), «Սիմֆոնիկ պարեր» (1947 թ.), «Տոնական նախերգանք» (1947 թ.), «Լարային կվարտետ» (1947 թ.):
Նրա ստեղծագործություններն օգտագործվել են նաև ֆիլմերում՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1959 թ .), «Այսօր արևոտ օր է» (1971 թ.), «Հեղկոմի նախագահը» (1977 թ.), «Աքսորական N 011» (1978 թ.):
Տեսանյութը՝ Ա1+-ի
Լուսանկարը՝ Երկիր Մեդիայի










