Օդեսայում Սթիվ Ջոբսի պատվին հուշարձան է կանգնեցվել
Ուկրաինայի Օդեսա քաղաքում հուշարձան է կանգնեցվել ի պատիվ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ նրա իսկ մահվան տարելիցի կապակցությամբ, հայտնում է Взгляд-ը:
Հուշարձանն իրենից ներկայացնում է մարդու ձեռքի բաց ափ՝ 2 մ-ի չափով: Այն տեղադրված է քաղաքի ամենաբարձր կետում՝ Տեխնիկական կարգավորման և որակի պետական ակադեմիայի ուսանողական հանրակացարանի մոտ:
Հենց ուսանողներն էլ դարձել են այս հուշարձանի նախաձեռնողները: Նրանք հուշարձանի ձևը պայմանավորել են այն հանգամանքով, որ Ջոբսը հաճախ էր ժեստերի դիմում: Հուշարձանի ստորին մասում զետեղված է «Շնորհակալություն, Սթիվ» գրությունը:










