Մեծ Բրիտանիայում շրջված գլխով ոչխար է ծնվել (տեսանյութ)
Անգլիական ֆերմաներից մեկում ձևափոխված ողնաշարով ոչխար է ծնվել, ինչը, սակայն, չի խանգարում կենդանուն նորմալ կյանք վարել, գրում է lifenews.ru-ն։
Ֆերմայի բացառիկ «բնակչուհին»՝ Թերին, դարձել է հանրահայտ, երբ պատահական անցորդը համացանցում տեղադրել է շրջված գլխով ծնված կենդանու մասին տեսանյութը։
Իսկ տարօրինակ կենդանուն նկատել է անգլիացի Ալան ՄըքՆամարան, ով հանգստանում էր Միացյալ Թագավորության գյուղական շրջաններից մեկում։ Հետևելով նրան՝ տղամարդը հասկացել է, որ ոչխարի գլուխը շրջված է 180 աստիճանով։ Սակայն կենդանին ոչ մի ցավ չի զգում և իրեն պահում է մյուս ոչխարների նման։
Տեսանյութը՝ այստեղ։










