ՆԱՏՕ-ն սառը պատերազմի ժամանակների ատավիզմ է. Պուտին

18:51 • 05.10.12

Պաշտոնական այցով Տաջիկստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմ է ՆԱՏՕ-ի ձևափոխմանը, ընդգծելով, որ դաշինքի ընդարձակումը մտահոգում է Ռուսաստանին, հայտնում է vz.ru-ն։

 

«Ինչի՞ համար այն գոյություն ունի մինչ այսօր՝ անհասկանալի է։ Այն ատավիզմ է (հետասերում) սառը պատերազմի ժամանակներից»,- ասել է նա՝ այդ երկրում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների հետ հանդիպմանը։

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքը չընդարձակեր գործունեության ոլորտը ու չդառնար գլոբալ կազմակերպություն։

Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի ՆԱՏՕ-ն արագ ձևափոխվի։


Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանում «հիմնավորված անհանգստությամբ են ընդունում և կընդունեն ՆԱՏՕ-ի ընդարձակումը»։