Պուտինը Տաջիկստանի նախագահին դիպուկահար հրացան է նվիրել

14:43 • 05.10.12

Տաջիկստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական նորագույն դիպուկահար հրացան է նվիրել տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան կապակցությամբ, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

 

Այսօր լրանում է Տաջիկստանի նախագահի ծննդյան 60-ամյակը, իսկ 2 օր անց 60-ամյա հոբելյանը կնշի նաև ՌԴ առաջնորդը։

 

«Եվ քանի որ ծննդյան օրը չի կարելի ոչ մեկի մերժել, մենք կստորագրենք բոլոր այն փաստաթղթերը, որոնք կներկայացնեք մեզ»,- կատակել է Պուտինը։