24 ժամում 29 թալիբ է սպանվել Աֆղանստանում

14:58 • 05.10.12

Աֆղանստանի ազգային ոստիկանության միավորումները բանակայինների և ՆԱՏՕ-ի զորքերի հետ համատեղ ռազմական գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով 24 ժամում 29 թալիբ զինյալ է սպանվել, հայտնում է Xinhua-ն:

 

Գործողություններ են իրականացվել Ուարդակ, Բաղլան, Հելմանդ, Կանդահար և Ղազնի նահանգներում: Սպանվածներից բացի, 9 ապստամբ ձերբակալվել է:

 

Կառավարական ուժերի կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Թալիբներն ակտիվացրել են աֆղանական և ՆԱՏՕ-ի զինուժի դեմ պայքարն այս տարվա մայիսից: