Թուրքիան կրկին հրետակոծել է Սիրիայի տարածքը
Թուրքական բանակը այսօր գնդակոծել է Սիրիայի տարածքը ի պատասխան սիրիական կողմից արձակված և թուրքական Խատայ նահանգում` Սիրիայի սահմանի մոտ պայթած ականի, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ռոյթեր» գործակալությանը:
Գործակալության տվյալներով, սիրիական կողմից ականանետից արձակված ականը պայթել է Սիրիայի սահմանի մոտ գտնվող ագարակի մոտակայքում:
Զոհերի կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական խորհրդարանը կառավարությանը մեկ տարով արտոնել էր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում և Սիրիայի դեմ, կապված հոկտեմբերի 3-ին երկու երկրների սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցած միջադեպերի հետ:










