Վաշինգտոնում նշվել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյա տարեդարձին։
Ըստ Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, միջոցառմանը ներկա են եղել Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրեր, ինչպես նաև ամերիկահայ համայնքի անդամներ:
Միջոցառմանը մասնակցած 200-ից ավելի հյուրերն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են ուղղել Հայաստանին ու հայ ժողովրդին:










