Բելգիան Աֆղանստանից դուրս է բերում 150 զինծառայողի

13:08 • 06.10.12

Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովող 150 բելգիացի զինծառայողներ այս հանգստյան օրերին կվերադառնան հայրենիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցներին։

 

Սեպտեմբերի 31-ին բելգիացիները վերջնականապես ավարտել են օդանավակայանի անվտանգությանն ուղղված իրենց առաջադրանքը, այդ գործառույթն այժմ ստանձնել է պորտուգալահունգարական անկախ ստորաբաժանումը։

 

Օդանավակայանը հսկող 300 բելգիացի զինծառայողների մոտ կեսն ավելի վաղ արդեն դուրս է բերվել Աֆղանստանից, մյուսները հայրենիք կվերադառնան հոկտեմբերի 6-16-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց ռազմական տեխնիկան, սպառազինություններն ու սարքավորումները Բելգիա կուղարկվեն օդային ու ծովային տրանսպորտով։

 

Նրանց դուրսբերումից հետո, Աֆղանստանում կմնա ևս մոտ 300 բելգիացի, որոնք ընդգրկված են Regional Command Capital-ի, Regional Command North-ի, Regional Command South-ի կազմերում։