Թուրքիային սահմանակից սիրիական գյուղի համար մարտերում զոհվել է մոտ 30 մարդ
Սիրիայի ապստամբները կառավարական զորքի դեմ մղած՝ ժամեր տևած մարտերի արդյունքում այսօր գրավել են Թուրքիային սահմանակից Հիրբատ ալ Ջոզ գյուղը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհրդին։
Մարտերի ժամանակ զոհվել է 25 զինվոր և 3 ապստամբ։ Ութ ապստամբ ու տասնյակ զինվորներ էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Իրավապաշտպանների տվյալներով՝ Թուրքիային սահմանամերձ բնակավայրերի մոտ 80%-ը գտնվում են ապստամբների հսկողության տակ։










