Հունաստանում զբոսանավի պայթյունից զոհվել է նավապետը, ևս 5 մարդ վիրավոր է
Մեկ մարդ զոհվել, ևս 5-ը վիրավորվել է շաբաթ օրը հունական զբոսանավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Էգեյան ծովում` Կոս կղզու մոտակայքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Հունաստանի ափային պահպանության ծառայության ներկայացուցչին:
Նրա խոսքով, պայթյունի պատճառները դեռ անհայտ են:
«Զոհվել է նավապետը, 1961թ. ծնված, հույն, տուժել է 5 մարդ՝ օտարերկրացիներ: Նրանց քաղաքացիությունը մենք չգիտենք: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ նավը մոտեցել է ափին, այժմ միջադեպի հետաքննություն է տարվում:










