Ռոստովի բնակչուհին մահացել է Ուսուցչի օրվա առթիվ ստացած «նվերից»
ՌԴ Ռոստով քաղաքում ուսուցչուհին մահացել է մասնագիտական օրվա առիթով ստացած «նվերից»։
Ինչպես հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Ռոստովի շրջանային քննչական վարչությանը, Ուսուցչի օրվա կապակցությամբ կնոջ տան հասցեով փաթեթավորված «նվեր» է ուղարկվել, որն էլ տանը բացելու ժամանակ պայթել է։
Կինը մահացել է, իսկ նրա դուստրը ստացել է վնասվածքներ։ Տուժել է նաև բնակարանում գտնվող 7-ամյա մի երեխա (չի նշվում որդին է եղել, թե ոչ)։
Քննիչների նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկը եղել է ձեռքի նռնակ։
Հարուցվել է քրեական գործ։










