Ոսկու շուկայում գազի բալոնից բռնկված հրդեհը բարեհաջող մարվել է

17:35 • 06.10.12

Այսօր ժամը 15.09-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 24 հասցեում՝ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի (ոսկու շուկա) երրորդ հարկում, գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եվ Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 17 արհեստանոցում այրվել են գազի 5 կգ֊ոց բալոն և էլ. մալուխներ, ջերմահարվել է պատի պլաստմասսե երեսապատումը՝ 2 քմ մակերեսով: