Ռուսաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա
Ռուսաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Սիրիա, այս մասին տեղեկացնում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ 25տ ընդհանուր քաշով հումանիտար բեռն արդեն Սիրիայում է։
Միայն սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 80 տ. օգնություն՝ պահածոներ, շաքարավազ, մանկական սնունդ, ծածկոցներ և վրաններ։
Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011թ.-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվել է ավելի քան 20.000 մարդ։










