Իսրայելական օդուժը երկրի տարածք ներխուժած անօդաչու սարք է խփել
Իսրայելի օդուժը այսօր խփել է փոքր անօդաչու թռչող սարք, որն ապօրինաբար ներխուժել էր Իսրայելի օդային տարածք երկրի հարավում։
Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Իսրայելի ռազմական ներկայացուցչին:
Իսրայելական զինված ուժերը զբաղված են անօդաչու սարքի բեկորների որոնմամբ, հաղորդել է աղբյուրը:
Դեռ անհայտ է, թե որ երկրից է ուղարկվել անօդաչու թռչող սարք:










